Թուրքիան պետք է ճանաչի

Զարմանալիորեն հայերին հետաքրքրում է միայն այն, որ Թուրքիան ճանաչի հայոց ցեղասպանությունը, եղեռնը։ Սակայն ներկայումս կան իրավական կենսական խնդիրներ, որոնք ևս լուծում են պահանջում, որոնց մասին, սակայն, թուրքական իշխանություններին ոչ ոք չի հիշեցնում։

Օրինակ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքի ընտրությանը թուրքական իշխանությունները վերաբերում են այնպես, ինչպես վաղ սովետմիությունը Էջմիածնի կաթողիկոսական ընտրություններին: Թուրքիայում աշխարասփյուռ հայերին թույլատրում են պատրիարք ունենալ միայն թուրքիայում ծնված հայերից՝ սահմանափակելով հայոց եկեղեցու իրավունքը իր իսկ խնդիրների լուծման հարցում, ինչպես նաև խախտելով դարավոր եկեղեցու կանոնագիտական սկզբունքները։ Եվ մենք, հատկապես Հայ եկեղեցին լռում է այս և հազարավոր եկեղեցիների ու վանքերի բռնաբարված իրավունքի հարցում: Շարունակել կարդալ Թուրքիան պետք է ճանաչի

Լքված թագուհին

Սանահին վանքըՍա նրանից հին է. խոսքը Սա+նա+հին վանքի մասին է։

Նույնիսկ հնում Հաղպատ-Սանահին զուգահեռները եղել են, այլապես ինչո՞ւ պետք է Սանահինի անվանումը նման ծագումնաբանություն ունենար։ Բայց իսկապես, երբ այցելում ես Սանահին վանք, ակամայից ցանկանում ես շեշտել, որ սա Հաղպատից հին է։ Ճիշտ է, Հաղպատն ավելի մեծ տարածք ունի, եկեղեցիների խումբն ավելի շատ է, բայց ախր սա նրանից հին է…

Լքված թագուհի… Գուգարաց լեռների գլխին բազմած գգվում ես այցելուների զգացմունքներին ու դեպի քեզ ձգում՝ պարգևելով հայոց լեռների բույրն ու խաղաղաշունչ հանգստությունը։ Քո լեռների հետ, հիրավի, քրիստոնեական առաքինությամբ սեր ես տածում մարդկանց հանդեպ. համբերող ես, խոնարհ, լուռ, շռայլ սիրո մեջ, գգվող, հոգսաշատ, հոգատար, խաղաղասեր, ներում ես քեզ վիրավորողներին, անարգողներին, վնասողներին… Շարունակել կարդալ Լքված թագուհին

Տեր, մի թող, որ քահանայությամբ կեղծեմ ինձ

Քահանայական աստիճանի սրբության վրա չեմ կասկածում, վստահ եմ նաև, որ բոլորս էլ, բոլոր քահանաներս ձեռնադրությամբ փոխվում ենք, բայց կասկածում եմ այդ փոփոխության բուն էությանը:

Բոլորս միաբերան պնդում ենք, որ Սուրբ Հոգու շնորհներն են գործում, բայց երբեմն քահանայական աստիճանի վեհության վառ գիտակցության և սեփական անձի անարժան-արժանիության մեջ արժանի կամ ընտրված լինելու խաբուսիկ ու կեղծ, նաև փաղաքշիչ շինծու հերոսն է գործում, որը մեզ կտրում է մեր պարզ իրականությունից՝ սքողելով ու դարձնելով չունեցած առաքինության կեղծ կրողները:

Հանկարծ մի օր … կեղծիքի վարագույրը պատռվում է… Շարունակել կարդալ Տեր, մի թող, որ քահանայությամբ կեղծեմ ինձ

Ճոպանուղին վանքի վերածնո՞ւնդ

Աշխարհի ամենից երկար ճոպանուղին աշխարհի համար կարող է վերածնունդ համարվել, բայց ոչ հոգևոր արժեքների համար։

Տաթևի վերածնունդը դարերի ընթացքում Տաթևի վանքի ստեղծած արժեքները հային ու աշխարհին ներկայացնելն է։

Քահանան՝ հաղորդավա՞ր

Երեկ «Շողակաթ» հեռուստաալիքով քահանան հաղորդավարի դերում էր։ Եթե չեմ սխալվում, հաղորդումը կոչվում էր «Օր 6-րդ», թեև Շաբաթը շաբաթվա 7-րդ օրն է։

Քահանան, ըստ կոչման, ուսուցիչ է, խորհրդանշում է Քրիստոսին։ Նրան պետք է հարցեր ուղղել։ Նա է մարդկանց կնճռոտ հարցերին լուծում տալիս, առաջնորդում։

Արդ, ինչպե՞ս կարող է նա հաղորդավար լինել և աշակերտի նման հարցեր տալ։

Չկայացած վերաօծում Ախթալայում

Բոլոր լրատվամիջոցներն անդրադարձան, որ սեպտեմբերի 19-ին, Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու Պատարագի օրը, պետք է վերաօծվեր նաև Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Նույնիսկ որոշ լրատվամիջոցներ նշեցին, որ այդ օրը տեղի է ունենալու նաև «խորովածի փառատոն»։

Հաջորդ օրը ոչ ոք չհարցրեց. «ինչո՞ւ այս ամենը տեղի չունեցավ»։