Թուրքիան պետք է ճանաչի

Զարմանալիորեն հայերին հետաքրքրում է միայն այն, որ Թուրքիան ճանաչի հայոց ցեղասպանությունը, եղեռնը։ Սակայն ներկայումս կան իրավական կենսական խնդիրներ, որոնք ևս լուծում են պահանջում, որոնց մասին, սակայն, թուրքական իշխանություններին ոչ ոք չի հիշեցնում։

Օրինակ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքի ընտրությանը թուրքական իշխանությունները վերաբերում են այնպես, ինչպես վաղ սովետմիությունը Էջմիածնի կաթողիկոսական ընտրություններին: Թուրքիայում աշխարասփյուռ հայերին թույլատրում են պատրիարք ունենալ միայն թուրքիայում ծնված հայերից՝ սահմանափակելով հայոց եկեղեցու իրավունքը իր իսկ խնդիրների լուծման հարցում, ինչպես նաև խախտելով դարավոր եկեղեցու կանոնագիտական սկզբունքները։ Եվ մենք, հատկապես Հայ եկեղեցին լռում է այս և հազարավոր եկեղեցիների ու վանքերի բռնաբարված իրավունքի հարցում: Շարունակել կարդալ Թուրքիան պետք է ճանաչի

Ֆուտբո՞լ, թե՝ թանգարան, կամ՝ կիսալուսինը նայում է արևմուտք

Երբ Հայաստանի նախագահը սկսում էր «ֆուտբոլային» դիվանագիտությունը, շատերը հիացած էին, թե ինչ մեծ քայլ նա կատարեց։ Թուրքիան շատ ակտիվ պատասխանեց այդ քայլին, կարողացավ խնդիրը շեղել այնտեղ, որտեղ իրեն պետք է։ Սահմանի բացումը հայերի շահագրգռությունն էր, իսկ, ահա՛, թուրքերին ո՛չ թե սահմանները բացելն է հետաքրքրում, այլ՝ պահել, ուրիշ ձևակերպմամբ՝ թանգարանները։ Շարունակել կարդալ Ֆուտբո՞լ, թե՝ թանգարան, կամ՝ կիսալուսինը նայում է արևմուտք

Թուրքերը վախենում են խաչից

«Նկատի առնելով խաչի տեղադրման վերաբերյալ կատարված հավաստիացումների դրժումը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որ ընդառաջ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության խնդրանքին, սրբազան Պատարագին մասնակցություն պիտի բերեր երկու ներկայացուցիչներով, առկախում է նրանց մասնակցությունը սեպտեմբեր 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվող սրբազան Պատարագի արարողությանը»։

Թուրքիան երբեք անկեղծ չի եղել։ Դժվար էլ լինի։ Զանգ կախելն էլ արգելեին, որ աշխարհը հասկանար, թե ինչ միջնադարի հետ գործ ունեն։

Թուրքերը վախենում են խաչից։