Թուրքիան պետք է ճանաչի

Զարմանալիորեն հայերին հետաքրքրում է միայն այն, որ Թուրքիան ճանաչի հայոց ցեղասպանությունը, եղեռնը։ Սակայն ներկայումս կան իրավական կենսական խնդիրներ, որոնք ևս լուծում են պահանջում, որոնց մասին, սակայն, թուրքական իշխանություններին ոչ ոք չի հիշեցնում։

Օրինակ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքի ընտրությանը թուրքական իշխանությունները վերաբերում են այնպես, ինչպես վաղ սովետմիությունը Էջմիածնի կաթողիկոսական ընտրություններին: Թուրքիայում աշխարասփյուռ հայերին թույլատրում են պատրիարք ունենալ միայն թուրքիայում ծնված հայերից՝ սահմանափակելով հայոց եկեղեցու իրավունքը իր իսկ խնդիրների լուծման հարցում, ինչպես նաև խախտելով դարավոր եկեղեցու կանոնագիտական սկզբունքները։ Եվ մենք, հատկապես Հայ եկեղեցին լռում է այս և հազարավոր եկեղեցիների ու վանքերի բռնաբարված իրավունքի հարցում: Շարունակել կարդալ Թուրքիան պետք է ճանաչի

Ամեն ինչ չէ, որ պատմություն է

Հայերը պատմություն շատ են սիրում, այնպես որ չեն նեղվում, երբ իրենց ներկան, ներկա խնդիրները որպես պատմություն են տեսնում/ներկայացնում։

Հայերը երբեմն շատ վստահ են լինում իրենց ուժերի վրա ու հանձն են առնում թուրքերի հետ բանավիճել պատմական հարցերի շուրջ՝ մոռանալով թուրքական խորամանկության չափերը։

Օրինակ, երբ թուրքերը Ցեղասպանության հարցը ցանկանու են դիտարկել որպես պատմաբանների հարց, երկու խնդիր են լուծում.

1. Հայոց հարցը՝ Ցեղասպանությունը պատմական են դարձնում, որով այն այլևս արդիական չէ,

2. Կասկածի տակ են առնում Ցեղասպանության փաստը։

Թանկագին մասնագետնե՛ր, թուրքական դիվանագիտությունը կարող է վիճարկելի թեմաների շուրջ տասնյակ տարիներով բանակցել, բավական է խնդիրը ներառել այդ վիճարկելիի սահմաններից ներս, ուստի երբեք չի կարելի թուրքերի հետ քննարկել պատմագիտական հարցերը, որովհետև նրանք խաղում են պատմության հետ։ Որևէ պատմաբան պետք չէ նրանց կոնֆերանսներին ու բանավեճերին մասնակցի, որովհետև դա ընդամենը խայծ է։

Ընդդեմ ազգի և կրոնի

Եղեռնի, 1915 թվականին թուրքերի կողմից իրականացված ցեղասպանության հիմքում կրոնական հալածանք կար ընկած։

Սա շատ պարզ է։ Պատմությունը վաղուց ցույց է տվել, որ շատ հայեր կրոնափոխ լինելով են փրկվել։ Եթե հայերը քրիստոնյա չլինեին, կամ իսլամ դավանեին, գուցե ցեղասպանություն չգործվեր։

Մտածենք նրանց մասին, ովքեր նահատակվեցին, սակայն չցանկացան կրոնափոխ լինել։  Թուրքերը բնաջնջում էին ո՛չ միայն հայերին, այլ նաև քրիստոնյաներին։

Ինչքա՜ն ուժեղ պիտի լինի ազգը, որ նրա դեմ այսպիսի վճիռ կայացվի՝ բնաջնջել…

Իսլամի մեջ այդ երևույթը կա՝ տիրելուց հետո բնաջնջել։