ԱՊՊԱ հաշվարկ

Հիմա շատ սայթեր կան, որ ավտոապահովագրության հաշվարկ են կատարում։

Մենք էլ հաշվենք.

Եթե Հայաստանում 400.000 ավտոմեքենա կա, ապա ԱՊՊԱ միջին նվազագույնը 30.000 դրամ հաշվելով, որը այդպես չէ, որովհետև շատերը 50-ից 100.000 են մուծելու, ստացվում է տարեկան հավաքագրվում է 12.000.000.000 դրամ։ Եթե տարեկան առավելագույնը մոտ 1.000 ավտովթար է տեղի ունենում, և ապահովագրական ընկերությունները յուրաքանչյուր ավտովթարի համար վճարեն 9.000.000 դրամ, որը երբեք այդքան չի լինի, այսինքն՝ տարեկան 9.000.000.000 դրամ, ապա մնացյալ 3.000.000.000 դրամը, որ 8.333.333 դոլար է, ո՞ւր է գնալու։ Լավ, ենթադրենք 333.333 էլ ապահովագրական ընկերությունների ընթացիկ ծախս, 8.000.000 դոլարը ո՞ւր է գնալու։

Ամեն տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար 15.000.000 դոլար հավաքելով ուրախանում ենք, հիմա ժողովրդի կաշվից քերած 8.000.000 դոլարը ովքե՞ր են մարսելու։

Մի՞թե բարոյական է նման հաշվարկ պարտադրել սեփական ժողովրդին։

Իսկ մեզ մո՞տ…

Այն, որ Իսրայելում ծառերն են վառվում, Ավստրալիայում ջրհեղեղ է, Չինաստանում՝ ձնաբուք, մեզ մեր թանկագին լրատվամիջոցները անմիջապես զարմացած տեղեկացնում են։ Իսկ այն, որ Երևանի կողքին գտնվող երկու բնակավայրերը՝ Այնթապը և Նոր Խարբերդը արդեն երրորդ օրն է գազից զրկված են, և թե՝ ինչպե՞ս են իրենց հարցերը լուծում տեղի բնակիչները, ոչ ոքի կարծես չի հետաքրքրում, նույնիսկ լրատվամիջոցները չեն ցանկանում տեղեկացնել մարդկանց, թե ինչ է կատարվում։

Photoshop-ի փոխարեն՝ Gimp

Եթե դուք սիրում եք նկարների հետ աշխատել ու Ֆոտոշոպ ծրագիրը շատ թանկ է ձեզ համար, ինչպես նաև չեք ցանկանում կեղծված ծրագրեր օգտագործել, ապա այլընտրանք կա. կարող եք անվճար ձեռք բերել Gimp (http://www.gimp.org/):

Այն լիովին փոխարինում է թանկարժեք Ֆոտոշոպին։

Անկանխատեսելին

Մարդը կարող է հաճույք զգալ, որ ինքը անկանխատեսելի է, բայց դա նշանակում է նաև անվստահելի ու փոփոխական լինել, որը անկայունություն է։ Այդպիսի մարդիկ, եթե նրանք հարուստ են կամ իշխանություն ունեն, սովորաբար շրջապատված են լինում մեծամիտ ու շողոքորթ մարդկանցով։ Այդպիսի մարդիկ բավարարվում են առաջին տեսակետով ու հարցը համակողմանիորեն չեն քննում՝ մինչև վերջ չլսելով հակառակ կողմի տեսակետը։ Այդպիսի մարդիկ ցուցադրաբար արտահայտում են իրենց թյուր ու կանխակալ վերաբերմունքը։

Անկանխատեսելի մարդուց միշտ զգուշանում են… ու պետք չէ դրանից հաճույք ստանալ։

Կյանքը անժամանակ է

Երբեմն այնքան արագ ենք վազում ժամանակի հետևից, որ թվում է, թե ահա կդիպչենք նրա փեշերին։ Այդ շտապողականությունից միայն վազքն ու հևոցն է մնում, իսկ ժամանակը՝ կորչում։ Այդ վազքի մեջ ժամանակի կորստի մասին այնքան ենք մտածում, որ մոռանում ենք կյանքի արժեքը։

Հե՜յ, դո՛ւ, ժամանակի ետևից մի վազիր, այլապես կկորցնես կյանքի արժեքը։

Ճիշտ է, ֆիզիկայում արագությունը կրճատում է ժամանակը, բայց մեր կյանքում պետք է կանգ առնել՝ հասկանալու համար ժամանակի, ապագայի, կյանքի արժեքը։

Կանգ առ, գրողը տանի, հերիք է վազել։ Կյանքը ժամերով մի՛ չափիր, այլ՝ լռությամբ, դադարով, խոկումով, առանց ավելորդ հևոցների ու վազքի…

Կյանքը անժամանակ է, անժամանակն է, ուստի և ժամանակը թողեք ժամավաճառներին։

Լքված թագուհին

Սանահին վանքըՍա նրանից հին է. խոսքը Սա+նա+հին վանքի մասին է։

Նույնիսկ հնում Հաղպատ-Սանահին զուգահեռները եղել են, այլապես ինչո՞ւ պետք է Սանահինի անվանումը նման ծագումնաբանություն ունենար։ Բայց իսկապես, երբ այցելում ես Սանահին վանք, ակամայից ցանկանում ես շեշտել, որ սա Հաղպատից հին է։ Ճիշտ է, Հաղպատն ավելի մեծ տարածք ունի, եկեղեցիների խումբն ավելի շատ է, բայց ախր սա նրանից հին է…

Լքված թագուհի… Գուգարաց լեռների գլխին բազմած գգվում ես այցելուների զգացմունքներին ու դեպի քեզ ձգում՝ պարգևելով հայոց լեռների բույրն ու խաղաղաշունչ հանգստությունը։ Քո լեռների հետ, հիրավի, քրիստոնեական առաքինությամբ սեր ես տածում մարդկանց հանդեպ. համբերող ես, խոնարհ, լուռ, շռայլ սիրո մեջ, գգվող, հոգսաշատ, հոգատար, խաղաղասեր, ներում ես քեզ վիրավորողներին, անարգողներին, վնասողներին… Շարունակել կարդալ Լքված թագուհին

Մարդն առանց դավանանքի

Դավանանքը բնավորություն է կերտում, ցանկություններն ուղղորդում, իսկ մարդն առանց դավանանքի, անսկզբունք մարդը, ով ապրում է միայն կենցաղի մանր հարցերով, նման է անգլուխ ձիավորի

Այս աշխարհը շատ հարուստ է և յուրաքանչյուրը գտնում է այն, ինչ ցանկանում է. մեկը հավատ է փնտրում ու գտնում, մյուսն՝ անհավատություն, իսկ նա, ով չի փնտրում ու բավարարվում է եղածով, դառնում է կենցաղի մանր խնդիրների գերին։

Նա, ով անհավատություն է գտել, ուրեմն դեռ փնտրում է։

Հուշարձանների թալանը հնարավոր չէ՞ կանխել

Լրագրողները մշակույթի նախարարից հետաքրքրվել են, թե ինչպես է նախարարը մեկնաբանում գրող Դերենիկ Դեմիրճյանի կիսանդրու թալանը: Ի պատասխան նախարար Պողոսյանը պատասխանել է. «Հասարակությունը պետք է մերժի նման երևույթները, հնարավոր չէ ամեն հուշաքարի մոտ մի պահակ կանգնեցնել, մարդու քաղաքակրթվածությունը պետք է այնքան բարձր լինի, որ մշակույթի նակատմամբ նման ոտնձգություն չանի»։
Աղբյուր` Panorama.am (http://www.panorama.am/am/culture/2010/11/22/hasmik-poxosyan/)

Մի՞թէ Հայաստանի Հանրապետությունը այնքան աղքատ է, որ չի կարող իր բաց երկնքի տակ գտնվող արժեքներին նայող տեսախցիկներ տեղադրել։

Եվ պետք չէ ամեն ինչ հասարակության վրա գցել։

Գովազդամոլությունը վտանգավոր է

Եթե հայկական հեուստաալիքները շարունակեն նույն հաճախականությամբ գովազդել և գովազդել ( = ցուցադրել հովանավորներին), ապա շատ շուտով իրենց հեռուստադիտողները կդադարեն օգտվել հեռուստացույցից՝ նախընտրելով միայն ինտերնետը։

Այո, մեր հեռուստաալիքները անգիտակցաբար խրախուսում են ինտերնետը, և լավ գովազդատուները պետք է իմանան, որ իրական լսարան հնարավոր է գտնել միայն ինտերնետում։

Միայն հայերը կարող են մտածել, որ ինչքան գովազդը շատ է, ուրեմն այդքան հեղինակավոր է այդ ալիքը։ Դա այդպես չէ։

Ըստ իս գովազդել և գովազդել ( = ցուցադրել հովանավորներին), կամ ընդմիջել եթեր հեռարձակվող ֆիլմը կամ հաղորդումը կարելի է 20 րոպեն մեկ անգամ, բայց 3 րոպեից ոչ ավել, այլապես տեղի է ունենում հեռուստալսարանի անխուսափելի կորուստ։