Ինչո՞ւ է հնչում հիմնը

Երեկ երեկոյան հոգնած նստել էի հեռուստացույցի առջև։ Ժամը 24.00։ Ֆիլմ էի դիտում, հանակարծ հնչեց Հանրապետության հիմնը։

Գիտենք, որ օրենքով բոլոր հեռուստաալիքները այդ ժամին պետք է Հայաստանի Հանրապետության հիմնը հնչեցնեն։ Երևի օրենքը նախաձեռնողների նպատակն է եղել այնպես անել, որ հայերը օրը սկսեն հիմնով։

Տեսեք, այդ ժամին Հայաստանի հայը ոչ թե օրը սկսում է, այլ՝ ավարտում, ընդ որում երկրի 70 %-ն արդեն ավարտած են լինում, այսինքն՝ քնած։ Այդ ժամին հոգնած և հեռուստացույցի առջև բառիս բուն իմաստով «վեր ընկած» մարդու դիտած ֆիլմը կամ հաղորդումը, որն արդեն անընդմեջ գովազդով ընդհատվում է, հիմնով ընդհատելը նման է սառը ցնցուղի։ Այսինքն. այդ ժամին Հանրապետության հիմնը հնչեցնելով ակամայից բացասական զգացողություններ են առաջանում մարդու մոտ, որի հետևանքով արժեզրկվում է երկրի խորհրդանիշի հանդեպ սրբազան զգացումը։ Շարունակել կարդալ Ինչո՞ւ է հնչում հիմնը

Հանրային շփոթ

Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը (Հ1-ը) Հիսուսի ծննդյան տոնի օրը (Սուրբ Ծնունդին) ծննդյան փոխարեն Նրա չարչարանքների ու խաչելության մասին է ֆիլմ ցույց տալիս։

Մանուկ Հիսուսի ծննդյան տոնը նույնիսկ մանուկների տոնն է համարվում…

Հանրայինը միշտ գերազանցում է ինքն իրեն Սուրբ Ծննդյան և Հարության տոներին համապատասխան ֆիլմերի ընտրության հարցում։

Սերիալալացը՝ մեզնից անպակաս

Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը Ամանորից մեկ ժամ առաջ սերիալ է լաց լինում։

Ամբողջ տարին, նույնիսկ Ամանորից առաջ շարունակվում է սերիալալացը։

Ինչ տխուր է մեր իրականությունը։

Հայկական ինտերնետի առաջատարների անտարբերությունը

Դեկտեմբերի 21-ին, շատ մեծ ուշացումով և, ցավոք, որոշակի ակնառու լեզվական սխալներով, բայց ի վերջո circle.am-ը տեսանք հայերեն։

Շնորհակալություն Circle-ին, որ ի վերջո հայերենացրին այդ սայթը։

Հետո նրանք գրեցին, որ սայթերի պատասխանատուները գրեն իրենց սայթերի հայերեն անվանումն ու նկարագրությունը։

Անցել է մեկ շաբաթ, որը ինտերնետի համար հսկայական ժամանակահատված է, բայց, ինչպես տեսնում ենք այս նկարում, ինտերնետի առաջատար 15 սայթերից և ոչ մեկին չի հետաքրքրում իրենց սայթերի հայերեն անվանումն ու նկարագրությունը։

Ահա այսքան անտարբեր են ինտերնետի առաջատար սայթերը հայերենի նկատմամբ։

Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը

2010 թվականին Հայաստանում մեծացել է ինտերնետ օգտագործողների թիվը։ Ոմանք սա հասկացան որպես տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացում Հայաստանում։

Իսկ ի՞նչ է ասում այս մասին Գուգլը։

Այսպիսով, 2010 թվականին Գուգլի միջոցով Հայաստանից ամենից շատ հետաքրքրվել են. Շարունակել կարդալ Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը

Հայկական կենսամակարդակ

Ժողովրդի կենսամակարդակի ու հոգեկան վիճակի վրա ազդում են մի քանի հիմնական գործոններ, որոնցից երկուսը՝

1. մատուցվող ծառայությունների որակը,

և

2. ապրանքների կամ ծառայությունների գները։

Սրանք հայաստանյան կենսամակարդակի բարձրացմանը անհրաժեշտ բաղադրիչներ են։

Մատուցվող ծառայությունների որակը առաջնահերթորեն կապված է երկրի դատական համակարգից։

Ապրանքների կամ ծառայությունների գները առաջնահերթորեն կապված է մրցակցությունից։

Եթե չկա առողջ մրցակցություն, ուրեմն գները կաշխատեն թալանի սկզբունքով։

Եթե չկա անաչառ ու առողջ դատական համակարգ, ուրեմն մի ակնկալեք, որ
բարձրորակ/բարեհամբույր սպասարկում կգտնեք։

Ցավոք, այսօր կենսամակարդակի բարելավման սպասելն անիմաստ է։

Ռուսական անկրկնելի որակ

«Բիլայնում տեղյակ չեն, թե ինչ ծառայություն են վաճառում»
Ավելի մանրամասն՝ այստեղ. http://www.panorama.am/am/economy/2010/12/27/tataevik-pirumyan/

Նմանատիպ իրավիճակ եղավ ինձ հետ 1,5 տարի առաջ, երբ փոխում էի «հայլայնի» ծառայությունը։ Ի՞նչ էր կատարվում. գրասենյակում սեփականության վկայական էին պահանջում, իսկ զանգով պատվիրելու դեպքում՝ միայն անձնագրի պատճեն։ Պատվիրեցինք հեռախոսով։ Դրանից հետո էլ, երբ օգտագործում էի Հայլայնը, որը շատ վատն էր, իրենց գրասենյակում շարունակում էին այլ թղթեր պահանջել։

Իսկ դուք գիտե՞ք, թե որտեղ եք ապրում

Տեղական ասեկոսեներ, հավանաբար՝ իրական.

Օրերս Այնթապի գյուղամիջի դպրոցից երկու երեխա է կորել։ Հետո առևանգողները վերադարձրել են երեխաներին՝ գրպաններում լիքը փող։ Չէ, ուրախալի ոչինչ չկա, որովհետև նրանք եղել են անկենդան ու երիկամները հանած։

Սարսափելի է։

Լրատվամիջոցներով, ինչպես միշտ, որևէ արձագանք չկա, ոչ էլ՝ հերքում։

Համապատասխան ժամերին դպրոցների տարածքները պետք է միշտ ոստիկանությունը հսկի։