Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտնում է, որ սեպտեմբերի 19-ին, ժամը 12-ին Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ կմատուցվի պատարագ եւ կկայանա բողոքի հանրահավաք՝ ընդդեմ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ տաճարի շուրջ թուրքական կառավարության կողմից ձեռնարկվող քարոզչական գործողությունների:
Հիշեցնենք, որ այդ օրը Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում առաջին անգամ պատարագ է մատուցվելու, սակայն թուրքական իշխանությունները հայտարարել են, որ չեն հասցնի մինչ այդ օրը եկեղեցու գմբեթին խաչ տեղադրել: Խաչն արդեն տեղափոխվել է կղզի եւ կդրվի եկեղեցու մոտ:
Այսպես էր գրված News.am–ում։ Հեռուստատեսությամբ էլ այս մասին ասացին։
Թանկագին հայեր, եթե դուք քրիստոնյա եք, մի՛ քաղաքականացրեք Ս. Պատարագը։ Այն «ակցիայի» մի վերածեք, որովհետև այդ ընթացքում այլ Խորհուրդ է տեղի ունենում։ Ս. Պատարագի նման շահարկումը, քաղաքական դիտավորությամբ այն մատուցելը հարիր չէ մեր հավատին։
Իսկ եթե կան մարդիկ, ովքեր չեն հասկանում այդ Սրբազան Խորհուրդը, կառաջարկեի կարդալ Հաղորդության Խորհրդի մասին։