Հայաստանի Արտաքին գործերի նախարարության սայթն էի այսօր նայում։
Հայերեն մտածող մարդի՛կ, եթե կարողանաք սայթի հասցեն կռահել, ապա կարելի է ձեզ պարգևատրել։
Ինչևէ, ահա այն՝ mfa.am, «մաֆիա» բառը եթե հիշեք, գուցե հետո կարողանաք տառերի որոշակի տեղափոխությամբ հիշել։
Ձևավորում, կարելի է ասել, սայթը չունի։
Առաջինը բացում է անգլերեն, որովհետև հայերին այն պետք չէ, իսկ եթե փորձեք հայերենի փոխել, ապա կուբիկ–ռուբիկների կհանդիպեք։
Ամենից զավեշտալին. դիվանագիտական փոստի էլեկտրոնային տարբերակները հնարավոր է գտնել նաև Yahoo–ի և այլ սերվերների վրա։ Դեսպանատները օգտագործում են տեղական ամենից թույլ պաշտպանված սերվերները, որպես իրենց էլեկտրոնային փոստի միջոց։
Հայաստանը և Արցախը ներկայացված են հնարավորինս սեղմ, հանրագիտարանային։ Կարծես թե չենք էլ ցանկանում, որ աշխարհը մի փոքր ավելին իմանա Հայաստանի և Արցախի մասին։
Ինձ թվում է, որ մեր Արտաքին գործերի նախարարությունը ազերների ներքին գործերի նախարարությունն է: