Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում

«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Երևան քաղաքի 61 և 62 անալոգային կայանների թվայնացման մեկնարկի մասին: Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2010թ. ավարտը, ինչը հնարավորություն կտա Երևանի ֆիքսված հեռախոսակապի բաժանորդների 98 տոկոսին ապահովել թվային կապով: (http://www.panorama.am/am/economy/2010/12/06/armentel/)

Գրողը տանի, կարելի էր մի 5 տարի էլ սպասել։

Չնայած եթե ՄԱԿ-ի 1997 թ. զարգացող երկրների համար ստեղծված freenet ծրագիրը այսօր Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մրցանակ է ստանում (armnetawards.am), ապա Բիլայնը կարող է թվայնացումը ավարտել 10 տարի հետո, որից 20 տարի հետո կարող ենք Բիլայնին շնորհակալական մրցանակ տալ։

One thought on “Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում”

  1. Փոխանակ խրախուսեն անհատներին կամ մասնավոր ընկերություններին, այսպես կոչված «մասնավոր հատվածին», իրոք՝ հատվածին, իրենք իրենց մրցանակ են տալիս ու հաջորդ օրը ուրախանում, որ մրցանակ են ստացել։
    Այսինքն. Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարի բարձր հովանու ներքո գործող ArmNet Awards-ը մրցանակ է տալիս Կառավարությանը (e-gov.am), վերջինս էլ իր երկուշաբթի օրվա լրատվությամբ բոլորին է փոխանցում իր ուրախությունը։
    Ու այսպես զարգանում է Հայաստանում տեղեկա-տվությունը։

Թողնել պատասխան