Դեկտեմբերի 21-ին, շատ մեծ ուշացումով և, ցավոք, որոշակի ակնառու լեզվական սխալներով, բայց ի վերջո circle.am-ը տեսանք հայերեն։
Շնորհակալություն Circle-ին, որ ի վերջո հայերենացրին այդ սայթը։
Հետո նրանք գրեցին, որ սայթերի պատասխանատուները գրեն իրենց սայթերի հայերեն անվանումն ու նկարագրությունը։
Անցել է մեկ շաբաթ, որը ինտերնետի համար հսկայական ժամանակահատված է, բայց, ինչպես տեսնում ենք այս նկարում, ինտերնետի առաջատար 15 սայթերից և ոչ մեկին չի հետաքրքրում իրենց սայթերի հայերեն անվանումն ու նկարագրությունը։
Ահա այսքան անտարբեր են ինտերնետի առաջատար սայթերը հայերենի նկատմամբ։
Շատ ճիշտ կլիներ, որ Circle-ի հիմնական՝ առաջնային լեզուն հայերենը լիներ, այսինքն՝ առաջինը հայերեն բացեր։
Այսօր նկատեցի, որ Կրթության և գիտության նախարարության սայթի անվանման հայերեն տարբերակը մինչ օրս չեն գրառել: Այն Circle-ի հայերեն տարբերակում դեռևս Ministry of education and science է: