Օրանժ

Օրանժի ինտերնետը չի արդարացնում իրեն, ցավոք։

Որոշ ժամերի նույնիսկ գերդանդաղ կապ չեն ապահովում։

Պատճառը, անշուշտ, մեր դատական համակարգն է, որ հնարավորություն չի տալիս բազմահազար բաժանորդներին բողոքարկել անորակ կապի համար, կամ չեն կասեցնում պայմանագրերի այնպիսի ձևակերպումը, երբ բաժանորդը ստիպված է լինում մի ամբողջ տարի համակերպվել անորակ կապի հետ՝ այսպիսով մեկ տարի հետ մղելով կապի ոլորտի զարգացումը Հայաստանում։

Հայկական ինտերնետի առաջատարների անտարբերությունը

Դեկտեմբերի 21-ին, շատ մեծ ուշացումով և, ցավոք, որոշակի ակնառու լեզվական սխալներով, բայց ի վերջո circle.am-ը տեսանք հայերեն։

Շնորհակալություն Circle-ին, որ ի վերջո հայերենացրին այդ սայթը։

Հետո նրանք գրեցին, որ սայթերի պատասխանատուները գրեն իրենց սայթերի հայերեն անվանումն ու նկարագրությունը։

Անցել է մեկ շաբաթ, որը ինտերնետի համար հսկայական ժամանակահատված է, բայց, ինչպես տեսնում ենք այս նկարում, ինտերնետի առաջատար 15 սայթերից և ոչ մեկին չի հետաքրքրում իրենց սայթերի հայերեն անվանումն ու նկարագրությունը։

Ահա այսքան անտարբեր են ինտերնետի առաջատար սայթերը հայերենի նկատմամբ։

Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը

2010 թվականին Հայաստանում մեծացել է ինտերնետ օգտագործողների թիվը։ Ոմանք սա հասկացան որպես տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացում Հայաստանում։

Իսկ ի՞նչ է ասում այս մասին Գուգլը։

Այսպիսով, 2010 թվականին Գուգլի միջոցով Հայաստանից ամենից շատ հետաքրքրվել են. Շարունակել կարդալ Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը