Դավանանքը բնավորություն է կերտում, ցանկություններն ուղղորդում, իսկ մարդն առանց դավանանքի, անսկզբունք մարդը, ով ապրում է միայն կենցաղի մանր հարցերով, նման է անգլուխ ձիավորի…
Այս աշխարհը շատ հարուստ է և յուրաքանչյուրը գտնում է այն, ինչ ցանկանում է. մեկը հավատ է փնտրում ու գտնում, մյուսն՝ անհավատություն, իսկ նա, ով չի փնտրում ու բավարարվում է եղածով, դառնում է կենցաղի մանր խնդիրների գերին։
Նա, ով անհավատություն է գտել, ուրեմն դեռ փնտրում է։