Քաղաքապետը ռուսերեն է սովորեցնում

«Այն, որ աշխատակազմի համար կազմակերպվում են օտար լեզվի դասընթացներ, իհարկե ողջունելի է, բայց եթե դրա իմացությունից վաղը պետք է կախված լինի աշխատողի աշխատանքից զրկվել-չզրկվելու խնդիրը, սա արդեն բացասական վերաբերմունքի է արժանի….եթե, իհարկե, դա համապատասխանում է իրականությանը», — Panorama.am-ի հետ զրույցում նշեց պատգամավորը:
http://www.panorama.am/am/society/2011/02/07/bakhshyan/

Սա երևի նրա համար է, որ ռուսերեն շնորհակալություն հայտնենք գազի գնի բարձրացման համար: Բայց եթե քաղաքապետարանը ռուսերենի խնդիր ունի, ուրեմն նաև քաղաքը այդ խնդիրն ունի… Զավեշտը մի կողմ, բայց իրոք նման իրավիճակը պարզապես զավեշտալի է:

Ժամանակին Խրիմյան Հայրիկը Ցարական Ռուսաստանին ենթակա Էջմիածնի Սուրբ Սինոդից գրավոր պահանջում էր, որ իրենց գրագրությունը հայերեն կատարեն: Այսօր մայրաքաղաքի պաշտոնյաներին իրենց իսկ հայ քաղաքապետը ընտրվելուց անմիջապես հետո առաջնահերթորեն ռուսերեն է սովորեցնում, երբ երկիրը ողողված է այդ լեզվով:

ՀՀ Ոստիկանություն 2010 (դեկտ.)

Ի՞նչ է կատարվում։

Մարդիկ պատրաստվում են Նոր տարվան։ Հատկապես ոստիկանության մեքենաներով շրջող աշխատակիցները։

Փողոցում այնպիսի տպավորություն է, որ յուրաքանչյուր 10-րդ մեքենան ոստիկանության մեքենա է։ Մեկ էլ տեսնում ես, թե ինչպես են հետախուզում քեզ։

Ճիշտ է, անկապ չեն կանգնեցնում, քաղաքավարի են խոսում հետդ, բայց հասկանում ես, որ իրենց նպատակը ոչ թե երթևեկության կարգ ու կանոնն է, այլ «կեղտ բռնելը»։

Ձևերը փոխվել են, ցավոք նպատակը նույնն է մնացել։

Նման հոգեբանությամբ ոստիկաններով մեր ճանապարհների երթևեկությունը չի փոխվի։

Հուշարձանների թալանը հնարավոր չէ՞ կանխել

Լրագրողները մշակույթի նախարարից հետաքրքրվել են, թե ինչպես է նախարարը մեկնաբանում գրող Դերենիկ Դեմիրճյանի կիսանդրու թալանը: Ի պատասխան նախարար Պողոսյանը պատասխանել է. «Հասարակությունը պետք է մերժի նման երևույթները, հնարավոր չէ ամեն հուշաքարի մոտ մի պահակ կանգնեցնել, մարդու քաղաքակրթվածությունը պետք է այնքան բարձր լինի, որ մշակույթի նակատմամբ նման ոտնձգություն չանի»։
Աղբյուր` Panorama.am (http://www.panorama.am/am/culture/2010/11/22/hasmik-poxosyan/)

Մի՞թէ Հայաստանի Հանրապետությունը այնքան աղքատ է, որ չի կարող իր բաց երկնքի տակ գտնվող արժեքներին նայող տեսախցիկներ տեղադրել։

Եվ պետք չէ ամեն ինչ հասարակության վրա գցել։

Երևանը գտնվում է էկոլոգիական աղետի մեջ

Երևանի մթնոլորտային աղտոտվածության չափն այնքան բարձր է, որ մարդիկ շոշափելի օրինակներով զգում են օդի կեղտոտվածությունը, սակայն հաճախ չեն անդրադառնում, թե ինչ է տեղի ունենում իրենց առողջության հետ։

Քաղաքի մասնագետները պետք է լուրջ ուսումնասիրություններ կատարեն և մատնանշեն պատճառները։

Երևանը օդ չունի շնչելու…