Ոչ մասնագիտական փորձ

1999 թ. Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի մահվան քառասունքի առիթով «Մարդն Աստուծո» վավերագրական ֆիլմի սցենարի հեղինակ (25 րոպե տևողությամբ ֆիլմը հեռարձակվել է Գարեգին Ա–ի քառասունքի օրը Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ)։

1999 թ. Հայ եկեղեցու ուսուցչաց տոնի հանդիսավոր միջոցառման սցենարի հեղինակ (միջոցառմանը ներկա էին 700 ուսուցիչներ ողջ հանրապետությունից, ինչպես նաև նորընտիր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը)։

2000-2001 թթ. «Հացն կենաց» հեղինակային ռադիոհաղորդման (Հայաստանի հանրային ռադիո) նախաձեռնող և վարող (ուղիղ եթեր):

2004–ից մինչ օրս www.lusamut.net հոգևոր–մշակութային նախագծի հեղինակ և գլխավոր ադմինիստրատոր։

2006-2007 թթ. Հայ եկեղեցու կողմից սահմանված և ՀՀ ԿԳ նախարարության հետ համատեղ իրականացվող «Լավագույ ուսուցիչ» մրցույթի եզրափակիչ միջոցառման կազմակերպիչ։