«Այն, որ աշխատակազմի համար կազմակերպվում են օտար լեզվի դասընթացներ, իհարկե ողջունելի է, բայց եթե դրա իմացությունից վաղը պետք է կախված լինի աշխատողի աշխատանքից զրկվել-չզրկվելու խնդիրը, սա արդեն բացասական վերաբերմունքի է արժանի….եթե, իհարկե, դա համապատասխանում է իրականությանը», — Panorama.am-ի հետ զրույցում նշեց պատգամավորը:
http://www.panorama.am/am/society/2011/02/07/bakhshyan/
Սա երևի նրա համար է, որ ռուսերեն շնորհակալություն հայտնենք գազի գնի բարձրացման համար: Բայց եթե քաղաքապետարանը ռուսերենի խնդիր ունի, ուրեմն նաև քաղաքը այդ խնդիրն ունի… Զավեշտը մի կողմ, բայց իրոք նման իրավիճակը պարզապես զավեշտալի է:
Ժամանակին Խրիմյան Հայրիկը Ցարական Ռուսաստանին ենթակա Էջմիածնի Սուրբ Սինոդից գրավոր պահանջում էր, որ իրենց գրագրությունը հայերեն կատարեն: Այսօր մայրաքաղաքի պաշտոնյաներին իրենց իսկ հայ քաղաքապետը ընտրվելուց անմիջապես հետո առաջնահերթորեն ռուսերեն է սովորեցնում, երբ երկիրը ողողված է այդ լեզվով: