Նախորդ օրը ընտանիքով Հաղպատավանքում էինք։ Ուխտագնացության։
Դարերի խորքից հառնող այդ կիսավեր վանքը ոչ միայն հայկական ճարտարապետական գլուխգործոց է, այլ նաև հայի հոգեկերտման դարբնոց, նույնիսկ այդպես ամայացած։
Պետք է պարզապես մի քիչ մնալ այդ տարածքում ու նայել վանքի պատերին։