Այս կյանքում ամեն ինչ վերածվել է մենաշնորհի. առևտուրը, գիտությունը, կրթությունը, երկիրը ղեկավարելը … ամեն ինչ։
Մեր դառը իրականությունն ավելի է դառնանում, երբ մի «մարդ» գալիս է ու քեզ ասում. «Էս իմ(ն) մենաշնորհն է(է)»։
Երբեմն՝ այսպես, երբեմն՝ այլ բառերով, երբեմն՝ ավելի գռեհիկ, երբեմն՝ ավելի բարեհամբույր, քաղաքավարի, դիվանագիտորեն … Արդյունքում իրենց ասելիքը մեկն է՝ «էս իմն է, դու էստեղ գործ չունես անելու, գնա էստեղից»։
Մեր իրականությունը շատ դառն է …
Ամեն ինչ վերածվել է մենաշնորհի, մնում է՝ շնչելը։ Բայց եթե նորին մենաշնորհին չխոնարհվես, ապա երկար չես ձգի։
Պիտի ձգտես մի մենաշնորհի տեր էլ դու դառնաս, կամ՝ մի ինչ որ մենաշնորհի ենթաշնորհ, որ նշանակում է կենդանի մնալ, բայց՝ անհիշատակ։
Ամեն ինչ վերածել են մենաշնորհի։ Ոչ թե՝ վերածվել է, այլ՝ վերածել են։
Ամեն ինչ սեփականաշնորհեցին, հիմա մնում է կյանքը սեփականաշնորհեն … չնայած ո՞վ է ասում, որ՝ չէ։