Նրանք, ովքեր ցանկանում են, որ ուսուցիչը երդվի, երևի թե մոռացել են Տիրոջ խոսքերը, որ Մատթեոս Ավետարանչի միջոցով ասում է.
Իսկ ես ձեզ ասում եմ՝ ամենեւի՛ն չերդուել. ո՛չ երկնքի վրայ, որովհետեւ Աստծու աթոռն է, ո՛չ երկրի վրայ, որովհետեւ նրա ոտքերին պատուանդան է, եւ ո՛չ Երուսաղէմի վրայ, որովհետեւ մեծ Արքայի քաղաքն է։ Եւ քո գլխով էլ չերդուես, որովհետեւ չես կարող մի մազ իսկ սպիտակ կամ սեւ դարձնել։ Այլ ձեր խօսքը լինի՝ այոն՝ այո, եւ ոչը՝ ոչ, որովհետեւ դրանից աւելին չարից է։ (Ավ. ըստ Մատթեոսի, 5. 34-37)
Երդումը ոչ թե ավելացնում է պատասխանատվությունը, այլ՝ պակասեցնում։ Ամենից շատ նա է երդվում, ում համար խոսքն արժեք չունի, ուստի պետք է ձգտել այնպես անել, որ բարձրանա մարդու պատասխանատվությունը սեփական «այո»–ի հանդեպ։
Այն, որ դպրոցի կրթամակարդակը ցածր է, ուսուցչի երդման բացակայությամբ չէ պայմանավորված, և ուսուցիչների պատասխանատվությունը երդմամբ փորձել բարձրացնելով չէ, որ կբարձրանա։