Այսօր ՀՀ նախագահը խոսում էր արտագաղթի վիճակագրության մասին:
Արտագաղթի ստատիստիկակռիվ, մինչդեռ…
Մարդ պարզապես զարմանում է, երբ երկրի նախագահը փորձում է իր չինովնիկների առջև տեքստ կարդալով` Continue reading
Այսօր ՀՀ նախագահը խոսում էր արտագաղթի վիճակագրության մասին:
Արտագաղթի ստատիստիկակռիվ, մինչդեռ…
Մարդ պարզապես զարմանում է, երբ երկրի նախագահը փորձում է իր չինովնիկների առջև տեքստ կարդալով` Continue reading
Զարմանալիորեն հայերին հետաքրքրում է միայն այն, որ Թուրքիան ճանաչի հայոց ցեղասպանությունը, եղեռնը։ Սակայն ներկայումս կան իրավական կենսական խնդիրներ, որոնք ևս լուծում են պահանջում, որոնց մասին, սակայն, թուրքական իշխանություններին ոչ ոք չի հիշեցնում։
Օրինակ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքի ընտրությանը թուրքական իշխանությունները վերաբերում են այնպես, ինչպես վաղ սովետմիությունը Էջմիածնի կաթողիկոսական ընտրություններին: Թուրքիայում աշխարասփյուռ հայերին թույլատրում են պատրիարք ունենալ միայն թուրքիայում ծնված հայերից՝ սահմանափակելով հայոց եկեղեցու իրավունքը իր իսկ խնդիրների լուծման հարցում, ինչպես նաև խախտելով դարավոր եկեղեցու կանոնագիտական սկզբունքները։ Եվ մենք, հատկապես Հայ եկեղեցին լռում է այս և հազարավոր եկեղեցիների ու վանքերի բռնաբարված իրավունքի հարցում: Continue reading
Այո, մեր Երևանի քաղաքապետի մասին է խոսքը։
Այսօր իր էջը տեսա Ֆեյսբուքում։ Ինչպե՞ս հասա այդ էջ։ Շատ պարզ. այն գովազդվում է Ֆեյսբուքում, այսինքն՝ քաղաքապետի անձնական էջի համար գումար է ծախսվում։ Նայում եմ էջը. 6.703 հոգի հավանում են Կարեն Կարապետյանի էջը։ Ընդ որում հավանողները րոպե առ րոպե ավելանում են։ Մեկ էջից մյուսը թերթելուց դա նկատեցի։ Լավ, տեսնենք թե ինչ է գրվում այնտեղ, քանի որ շատ գրառումներ կան։ Ահա՝ բողոքներ, խնդիրներ–պրոբլեմներ, դժգոհություններ, հույսեր–հուսախաբություններ… բայց Կարեն Կարապետյանի կողմից ոչ մի պատասխան կամ անդրադարձ։
Բողոքի գի՞րք է սա, այսինքն՝ 6.703 հոգի գրանցվել են այստեղ, որ բողոքե՞ն։ Ընդ որում բողոքողները րոպե առ րոպե ավելանում են։
Հմմ, ավելի լավ կլիներ այդ էջը չլիներ, քան թե սեփական միջոցներով սև PR իրականացվեր։
Սոցիալական բևեռվածությունը հասարակական անկայունություն է ծնում, որը իր հերթին վերաճում է քաղաքական հակամարտության: Առաջացած բևեռվածությունը չմեղմելու դեպքում տեղի է ունենում հասարակական պոռթկում` տարատեսակ անկանխատեսելի հետևանքներով:
Ի՞նչ ցույց տվեց Եգիպտոսում տեղի ունեցած հեղափոխությունը.
1. Եթե իշխանափոխություն եք ցանկանում, որ տեղի ունենա, ապա պետք է վստահ լինեք, որ ժողովուրդը ձեզ հետ է, որ նպատակի շուրջ բազմակարծությունը բացառված է:
2. Հեղափոխությունը կենաց-մահու խնդիր է, կենաց-մահու պայքար է, այն միայն ցույցերով չի լինում և պետք է պատրաստ լինել արյունահեղության: Այն պայքար է մինչ ի մահ:
Եթե պատրաստ չես զոհվելու, ուրեմն չես կարող իշխանափոխություն իրականացնել:
Ինչպե՞ս է իրավապաշտպանը մաքսազերծել գրքերը. Ոդիսականը նա պատմել է վարչապետին
http://www.panorama.am/am/economy/2011/02/08/prime/
Հայկական դառը իրականություն:
Ցավոք բյուրոկրատական ուռճացված, ինչու չէ` անհատի արժանապատվությունը ոտնահարող քաշքշուքի երաշխավորը Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքներն են` ՀՀ օրենսդրությունը:
«Այն, որ աշխատակազմի համար կազմակերպվում են օտար լեզվի դասընթացներ, իհարկե ողջունելի է, բայց եթե դրա իմացությունից վաղը պետք է կախված լինի աշխատողի աշխատանքից զրկվել-չզրկվելու խնդիրը, սա արդեն բացասական վերաբերմունքի է արժանի….եթե, իհարկե, դա համապատասխանում է իրականությանը», – Panorama.am-ի հետ զրույցում նշեց պատգամավորը:
http://www.panorama.am/am/society/2011/02/07/bakhshyan/
Սա երևի նրա համար է, որ ռուսերեն շնորհակալություն հայտնենք գազի գնի բարձրացման համար: Բայց եթե քաղաքապետարանը ռուսերենի խնդիր ունի, ուրեմն նաև քաղաքը այդ խնդիրն ունի… Զավեշտը մի կողմ, բայց իրոք նման իրավիճակը պարզապես զավեշտալի է:
Ժամանակին Խրիմյան Հայրիկը Ցարական Ռուսաստանին ենթակա Էջմիածնի Սուրբ Սինոդից գրավոր պահանջում էր, որ իրենց գրագրությունը հայերեն կատարեն: Այսօր մայրաքաղաքի պաշտոնյաներին իրենց իսկ հայ քաղաքապետը ընտրվելուց անմիջապես հետո առաջնահերթորեն ռուսերեն է սովորեցնում, երբ երկիրը ողողված է այդ լեզվով:
Պասկևիչյանի այս ֆիլմը դիտելուց հետո ակամա մտածում ես, թե ի՞նչ սրտով մարդ պիտի գնա ու այդ փողոցում ապրի: Պատահական չի, որ չեն կարողացել մարդու անուն տալ այդ փողոցին, և այն այդպես սառն ու հյուսիսային է մնացել:
Օրանժի ինտերնետը չի արդարացնում իրեն, ցավոք։
Որոշ ժամերի նույնիսկ գերդանդաղ կապ չեն ապահովում։
Պատճառը, անշուշտ, մեր դատական համակարգն է, որ հնարավորություն չի տալիս բազմահազար բաժանորդներին բողոքարկել անորակ կապի համար, կամ չեն կասեցնում պայմանագրերի այնպիսի ձևակերպումը, երբ բաժանորդը ստիպված է լինում մի ամբողջ տարի համակերպվել անորակ կապի հետ՝ այսպիսով մեկ տարի հետ մղելով կապի ոլորտի զարգացումը Հայաստանում։
Երեկ երեկոյան հոգնած նստել էի հեռուստացույցի առջև։ Ժամը 24.00։ Ֆիլմ էի դիտում, հանակարծ հնչեց Հանրապետության հիմնը։
Գիտենք, որ օրենքով բոլոր հեռուստաալիքները այդ ժամին պետք է Հայաստանի Հանրապետության հիմնը հնչեցնեն։ Երևի օրենքը նախաձեռնողների նպատակն է եղել այնպես անել, որ հայերը օրը սկսեն հիմնով։
Տեսեք, այդ ժամին Հայաստանի հայը ոչ թե օրը սկսում է, այլ՝ ավարտում, ընդ որում երկրի 70 %-ն արդեն ավարտած են լինում, այսինքն՝ քնած։ Այդ ժամին հոգնած և հեռուստացույցի առջև բառիս բուն իմաստով «վեր ընկած» մարդու դիտած ֆիլմը կամ հաղորդումը, որն արդեն անընդմեջ գովազդով ընդհատվում է, հիմնով ընդհատելը նման է սառը ցնցուղի։ Այսինքն. այդ ժամին Հանրապետության հիմնը հնչեցնելով ակամայից բացասական զգացողություններ են առաջանում մարդու մոտ, որի հետևանքով արժեզրկվում է երկրի խորհրդանիշի հանդեպ սրբազան զգացումը։ Continue reading